Խորհրդատվություն

Մեր մասնագետները կօգնեն Ձեզ կողմնորոշվել կահույքի արտաքին տեսքի, նյութերի և  աքսեսուարների ընտրության մեջ:

Նախնական դիզայն և նախահաշվարկ

Ընկերության խորհրդատուները Ձեզ կծանոթացնեն դիզայնի նրբություններին,  կկատարեն կահույքի նախնական դիզայն և նախահաշվարկ:

Չափագրում

Եթե Դուք ցանկանում եք պատվիրել կահույք, Ձեզ համար հաճելի անակնկալ կդառնան մեր անվճար ծառայությունները (չափագրում և նախնական եռաչափ նախագծի կառուցում):

Կահույքի 3D մոդելավորում

Որպեսզի ապագա կահույքը կատարելապես համապատասխանի Ձեր ինտերյերին ըստ գույնի և ոճի, ինչպես նաև բավարարի Ձեր բոլոր ցանկությունները, կահույքի մոդելավորման ժամանակ մենք նախնական փուլում մշակում ենք ինչպես կահույքի, այնպես էլ այն սենյակի 3D մոդելը, որտեղ այն պետք է գտնվի: Այսպիսով, լավագույն արդյունքի հասնելու համար Դուք կարող եք փոխել կահույքի տարրերը, գունային լուծումները, նյութի տեկստուրանները և այլն:

Պայմանագրի կնքում

Հարգելի հաճախորդներ դիզայնի հաստատումից հետո կնքում եք պայմանագիր, որը իր մեջ կներառի Ձեր ապագա կահույքի վերջնական եռաչափ պատկերը և նրա առանձնահատկությունները, որոնք փոփոխման ենթակա չեն: Պայմանագրի կնքումից  հետո  կատարում եք փոխանցում՝ ձեռնարկության բանկային հաշվին, պայմանավորված գումարի 70%-ի չափով:

Կահույքի պատրաստում, տեղափոխում և տեղադրում

Կահույքն ամբողջությամբ պատրաստվում է էկոլոգիապես մաքուր, որակյալ նյութերից, որոնց բազմազանությունը կբավարարի ցանկացած՝ նույնիսկ ամենաքմահաճ պատվիրատուին:

Երաշխիքային սպասարկում

Մենք պատասխանատու ենք մեր արտադրած կահույքի որակի համար և ապահովում ենք երաշխիքային սպասարկում 5 տարի ժամկետով :